Aurora

Զբոսայց Գառնու տաճար և Գեղարդավանք (տևողություն 5-6 ժամ)

Ավտոմեքենա, 1-2 տեղ Մինիվեն, 1-5 տեղ Միկրոավտոբուս, 1-15 տեղ
Անձի գին Անձի գին Անձի գին
57.000 ՀՀԴ 36.000 ՀՀԴ 26.000 ՀՀԴ

Գները ներառում են՝

  • Հարմարավետ փոխադրամիջոց;
  • Փորձառու զբոսավարի ծառայություններ; 
  • Գառնու տաճարի տոմսեր;
  • Ճաշ Գառնի գյուղում:     

Ամրագրելիս նշեք «Մեկնաբանություններ» դաշտում լրացուցիչ տեղեկությունն` որ կցանկանաք մեզ տեղեկացնել։

Մեր մասնագետը կուղարկի ձեզ գնային առաջարկը։

Գառնու տաճար 

Գառնու տաճարը Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Այն նվիրված է արևի, երկրային լույսի և արդարության աստված` Միհրին: Մ.թ.ա. 76 թվականին կառուցված տաճարը ծառայել է որպես հայ արքաների ամառային նստավայր: Գառնու տաճարը կառուցված է լեռնային տեղանքում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան մոտակա մրգատու այգիների և դաշտերի վրա: Գառնու կիրճում` տաճարից ոչ հեռու, գտնվում է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը։ Դրա վեցանկյան տեսքով սյուները հաճախ անվանում են նաև «Բազալտե երգեհոն»։

Գեղարդավանք 

Գեղարդ վանական համալիրի ժամանակակից անվանումը ծագել է 13-րդ դարում: Առասպելը վկայում է, որ Թադեոս առաքյալը հենց այստեղ է բերել այն նիզակը, որով խոցվել է Հիսուսը հռոմեացի զինվորականի կողմից։ Նիզակի տեգը (գեղարդը) այսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում: Գեղարդ վանական համալիրի մի մասը ժայռափոր է:  Ամենահին եկեղեցին` Այրիվանքը (Ժայռափոր Վանք), թվագրվում է 4-րդ դարով և ավերվել է արաբների արշավանքի ժամանակ: 2000թ. սկսած՝ Գեղարդ վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային հուշարձանների համաշխարհային ժառանգության ցանկում: