Aurora

Զբոսայց Դիլիջան և Սևանա լիճ (տևողություն 7-8 ժամ)

Ավտոմեքենա, 1-2 տեղ Մինիվեն, 1-5 տեղ Միկրոավտոբուս, 1-15 տեղ
Անձի գին Անձի գին Անձի գին
67.000 ՀՀԴ 36.000 ՀՀԴ 26.000 ՀՀԴ

Գները ներառում են՝

  • Հարմարավետ փոխադրամիջոց;
  • Փորձառու զբոսավարի ծառայություններ; 
  • Ճաշ Սևանա լճի ափին:

Ամրագրելիս նշեք «Մեկնաբանություններ» դաշտում լրացուցիչ տեղեկությունն` որ կցանկանաք մեզ տեղեկացնել։

Մեր մասնագետը կուղարկի ձեզ գնային առաջարկը։

Քաղաք Դիիջան  

Դիլիջանը` Հայաստանի ամենահայտնի քաղաք առողջարաններից մեկը, տեղակայված է Դիլիջան ազգային պարկի տարածքում: Հայտնի է, որ 4-րդ դարում գեղատեսիլ բլուրներով շրջապատված այս վայրը հայ արքաների հանգստի և որսի սիրելի վայրն է եղել: Քաղաքը հայտնի է դարձել հանրահայտ «Միմինո» ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանի թևավոր դարձած արտահայտության շնորհիվ` «Մեր մոտ Դիլիջանում, խոհանոցում բացում ես բացում ես սովորական ծորակը, ջուր է հոսում, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում»: Բացի բնությունից, քաղաքը նաև ունի 14-րդ դարի հետաքրքիր և լավ պահպանված ճարտարապետություն: Քաղաքից ոչ հեռու գտնվում է Հաղարծին վանական համալիրը (11-13-րդ դար): Վերջին տարիներին Դիլիջանը ակտիվորեն զարգանում է որպես Հայաստանի ֆինանսական և կրթական կենտրոններից մեկը: Այստեղ են գտնվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական համալիրը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, UWC Դիլջան միջազգային դպրոցը։

Սևանա Լիճ 

Սևանա լիճը աշխարհի ամենախոշոր բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է և նաև այն Հայաստանում ջրի հիմնական աղբյուրը:  Լճի միջին խորությունը 27 մետր է, իսկ ամենախորը հատվածում կազմում է 80 մետր: Շոգ ամռանը` հուլիս – օգոստոս ամիսներին, լճի լողափերը, մերձափնյա հյուրանոցները, ռեստորանները և սրճարանները միշտ բազմամարդ են: Սևանը` Հայաստանի ամենասիրված հանգստի գոտիներից մեկը, հարուստ է ժամանցի կազմակերպման տարբերակներով: Այստեղ դուք կարող եք զբաղվել վինդսերֆինգով, փորձել սուզալող, վարել սկուտեր կամ առագաստանավ և իհարկե վայելել լեռնային օդը: Պատմության, ճարտարապետության և արշավների սիրահարներին առաջարկում ենք այցելել Սևանավանք` 9-րդ դարում կառուցված վանական համալիր, որտեղից հրաշալի տեսարան է բացվում լճի և շրջակա լեռների վրա: