Aurora

Շրջայց Երևանով (տևողություն 2-3 ժամ)

Խումբ 1-2 անձ Խումբ 1-5 անձ Խումբ 1-15 անձ
Անձի գին սկսած Անձի գին սկսած Անձի գին սկսած
26.000 ՀՀԴ 13.000 ՀՀԴ 7.000 ՀՀԴ

Գները ներառում են՝

  • Շրջայց Երևանով;
  • Փորձառու զբոսավարի ծառայություններ;
  • Այց Մատենադարան (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի կենտրոն).

Ամրագրելիս նշեք «Մեկնաբանություններ» դաշտում լրացուցիչ տեղեկությունն` որ կցանկանաք մեզ տեղեկացնել։

Մեր մասնագետը կուղարկի ձեզ գնային առաջարկը։

Երևան

Ի՞նչ տեսք ունի այսօր աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, որտեղ համադրված են ժամանակակից ենթակառուցվածքները և բազմադարյան պատմությունը: Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, այն 29 տարով հին է Հռոմից և փյունիկյան Կարթագենի տարեկիցն է: Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին և 2018 թվականին Երևանը նշեց իր 2 800 ամյակը: Քաղաքի կենտրոնի հիմնական շենքերը կառուցված են վարդագույն տուֆից, և այդ է պատճառով իսկ Երևանը հաճախ անվանում են «Վարդագույն քաղաք»: Ամբողջ քաղաքում տեղակայված են յուրահատուկ ըմպելի ցայտաղբյուրներ, որոնց տեղացիները անվանում են պուլպուլակներ, դրանք մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ապահովում են սառը և համով ջրով: Երևանի գրեթե բոլոր անկյուններից բացվում է բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանը։  Քաղաքում բազմաթիվ թանգարաններ, ժամանակակից պատկերասրահներ, ռեստորաններ, սրճարաններ, ջազ - ակումբներ, գարեջրատներ և գինետներ կան, որտեղ յուրաքանչյուր ոք կգտնի հարմար վայր իր ժամանցի և հանգստի կազմակերպման համար :